Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.06.2017

Սիրելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժշկի մասնագիտությունը առանձնահատուկ ու շնորհակալ մասնագիտություն է: Այն բժշկից պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև մարդկային այնպիսի որակներ, ինչպիսիք են սրտացավությունը, հոգատարությունն ու պատասխանատվության բարձր զգացումը: Սիրելի բուժաշխատողներ, դուք մարդկանց եք վերադարձնում ոչ միայն նրանց առողջությունը, այլև նվիրում եք հույս, հավատ ու սեր կյանքի հանդեպ:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ: Միշտ եղեք առողջ ու էներգիայով լի: