Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի ղեկավար կոմիտեի 4-րդ նիստը

19.06.2017

  Անցած շաբաթավերջին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագրի ղեկավար կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցել է նաև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Նիստը բացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի ողջույնի խոսքով, ով հատուկ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը և ՄԱԱԶԿ-ին՝ Հայաստանի երիտասարդության համար նմանատիպ ծրագիր նախաձեռնելու և իր հաջող ավարտին հասցնելու համար և հույս հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը, Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն: Տիկին Կարկոն հատուկ շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերին՝ նշելով, որ ծրագրով սահմանված նպատակները գերակատարվել են ինչպես շահագրգիռ կողմերի, այնպես էլ իրականացնող գործընկեր ՓՄՁ ԶԱԿ-ի և տեղական թիմի ջանքերով: Միևնույն ժամանակ նշվել է ՄԱԱԶԿ-ի և, ի դեմս ՀՀ կառավարության, Տնտեական զարգացման և ներդրումների նախարարության ու ՓՄՁ ԶԱԿ-ի միջև սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը ծրագրի հաջողության կարևոր գրավականներից է: Ծրագրի հիմնական թիրախները երիտասարդներն են, ում ֆինանսական և ոչ ֆինանսական օգնություն ցույց տալուց բացի աջակցություն է ցուցաբերվել նաև նոր շուկաներ մտնելու հարցում: Ծրագիրը համարվում էր փորձնական և նպատակն էր ցույց տալ, որ ֆինանսական և ոչ ֆինանսական ճիշտ աջակցության դեպքում երիտասարդները կարող են լինել վարկունակ և ընդունակ վարկերը վերածելու շահավետ բիզնեսի: Նշվել է, որ ՄԱԱԶԿ-ն նմանատիպ ծրագրեր է իրանացնում նաև աշխարհի շատ այլ երկրներում, սակայն Հայաստանի փորձը համարվում է լավագույնը, ինչը և արձանագրվում է տարբեր մակարդակներում: Ողջույնի խոսքերից հետո ծրագրի ընթացքի ու արդյունքների մասին զեկույցով հանդես են եկել ծրագրի ղեկավար Մոնիկա Կարկոն, միջազգային փորձագետ Սոմայա Մոլին և ազգային թիմի ղեկավար Մարիաննա Պետրոսյանը: Այնուհետև լսվել է ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային ծրագրերի ղեկավար Լիլիթ Ափուջանյանի ելույթը այլ ծրագրերի հետ համագործակցության վերաբերյալ: Նիստը եզրափակվել է ակտիվ քննարկումով: Մարզերի ներկայացուցիչները հիմնականում գոհունակություն են հայտնել նմանատիպ ծրագիր իրականացնելու համար, միևնույն ժամանակ հնչեցրել մի շարք հարցեր և արտահայտել իրենց կարծիքները:




 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18