Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը
19.06.2017

ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի ,,Լուսաբաց,, ճամբար մեկնեց մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների առաջին խումբը: Առաջին հերթափոխով հանգստի մեկնեց 60 դպրոցական: Երկրորդ հերթափոխով ճամբար կմեկնի 80 երեխա: Երրորդ հերթափոխում ևս նախատեսված է 80 երեխայի հանգիստ: Երեխաներին ճամբար ճանապարհեցին մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, ծնողներ ու հարազատներ՝ մաղթելով նրանց հետաքրքիր ու բովանդակալից ճամբարային օրեր: Դպրոցականների անվտանգ տեղափոխումն ապահովում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: