Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հողօգտագործողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերը շարունակվում են
15.06.2017

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես շարունակվում են գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծրագրերը: Գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Տավուշի մարզին, ըստ համայնքների կողմից ներկայացված պահանջարկի, հատկացվել է 342 հազար լիտր դիզվառելիք 1 լիտրը 280 դրամով: Գումարների հավաքագրման աշխատանքներն սկսված են: Միևնույն ժամանակ, հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, նախնական ներկայացված 400 տոննա ազոտական պարարտանյութի դիմաց արդեն համայնքների կողմից վճարվել և համայնքներ է ներկրվել 346,2 տոննա պարարտանյութ: Գումարների հավաքագրման և պարարտանյութի ներկրման աշխատանքները շարունակվում են: