Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց թափուր պաշտոնի մրցույթ
13.06.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց մարզպետարանի ենթակայության տակ գտնվող <<Բերդի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ: Մրցույթին մասնակցելու դիմում էր ներկայացրել մեկ հոգի՝ Արմեն Սամվելի Մարդանյանը, ով էլ մրցույթի արդյունքներով մրցութային հանձնաժողովի կողմից ճանաչվեց հաղթող: