Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են համագործակցության ծրագրեր
02.06.2017
Հունիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Չեխիայի պառլամենտի անդամ Ռոբին Բենիշը, Չեխիայի Հանրապետության Գրադեց Կառլովեի երկրամասի ղեկավարի տեղակալ Ալես Ցաբիցարը, գործարարներ Յիրժի Տրապեկը և Լյուբլեդ Բլազեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հեռանկարային ծրագրեր սկսել ՀՀ Տավուշի մարզի և Չեխիայի Հանրապետության Գրադեց Կառլովեի երկրամասի միջև կրթության, արդյունաբերության, տուրիզմի և այլ ոլորտներում: Հյուրերը խիստ հետաքրքրված են եղել Տավուշի մարզում արտադրվող գինիներով, մասնավորապես Իջևանի գինու գործարանի արտադրանքով: Պատվիրակությունը եղել է նաև Իջևանի գինու գործարանում, տեղում ծանոթացել արտադրության ընթացքին և մասնակցել համտեսի: