Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին շախմատի դասավանդման հետ կապված հարցերը

31.05.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց հերթական խորհրդակցությունը նվիրված մարզի դպրոցներում շախմատի դասավանդման հետ կապված հարցերին: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանը, ներկա էին Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը, մասնակցում էին դպրոցների տնօրեններ և շախմատ դասավանդող ուսուցիչներ: Ինչպես հայտնի է, շախմատը Հայաստանի այցեքարտերից մեկն է և եզակի երկիր է, որտեղ շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդվում է դպրոցներում: Սա ձեռքբերում է, որ պետք է նաև կարողանալ պահպանել սերնդեսերունդ: Այդ նպատակով և ֆեդերացիան, և շախմատի ակադեմիան անընդհատ բարեփոխումներ են կատարում կապված դասագրքերի, դասավանդման ծրագրերի, ուսուցիչների վերապատրաստումների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Տավուշի մարզում շախմատի դրվածքի, նրա մասսայականացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց նաև, որ մանկավարժական համալսարանում այս տարվանից բացվում է շախմատի ֆակուլտետ, որտեղ սովորելով կկրթվեն բազմակողմանի զարգացած, առնվազն 3 լեզուների տիրապետող բակալավրի աստիճան ունեցող մասնագետներ, ովքեր պահանջված կլինեն ոչ միայն Հայստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ շատ երկրներ ընդօրինակելով Հայաստանին, նույնպես ցանկանում են շախմատը դարձնել պարտադիր առարկա, սակայն ունեն դասավնդող կադրերի պակաս: Մարզում շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացման հնարավոր ուղիների մասին խոսք ասաց նաև օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56