Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
25.05.2017

Սիրելի շրջանավարտներ, ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Վերջին դասի ու Վերջին զանգի կապակցությամբ: Այսօր դուք ավարտում եք ձեր կյանքի ամենակարևոր ու հիշարժան փուլերից մեկը և ոտք եք դնելու կյանքի մի նոր շրջան: Վստահ եմ, որ դպրոցում ստացած գիտելիքները կօգնեն ձեզ նոր կյանք մտնել հաստատուն քայլերով: Այսօր ձեզ համար անչափ կարևոր է ապագա մասնագիտության ճիշտ ընտրությունը, որպեսզի կարողանաք ձեր ճիշտ տեղը գտնել կյանքում, դառնաք կայացած, հասարակության ու պետության համար պիտանի մարդիկ:
Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև ձեզ: Այսօր նաև ձեր տոնն է: Դուք եք տվել այն հիմնարար գիտելիքներն ու դաստիարակությունը, որոնց հենքի վրա այսօրվա շրջանավարտները կառուցելու են իրենց վաղվա օրը:
Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, մաղթում եմ ձեզ առողջություն, կամք ու վստահություն ձեր նպատակների ու նախաձեռնությունների իրականացման ճանապարհին: Բարին ընդ Ձեզ, սիրելիներս: