Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրաժեշտ այբբենարանին
22.05.2017
Ավարտին է մոտենում ուսումնական տարին: Այն առանձնահատուկ է ոչ միայն դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտների, այլև առաջին դասարանցիների համար, ովքեր տարվա ընթացքում տիրապետել են մեսրոպյան գրերին, դարձել գրաճանաչ: Այսօր իրենց մեկ տարվա սովորածն ու ձեռք բերածը ներկայացրին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 1-ին ,,ա,, դասարանի աշակերտները: Դասարանի ,,Հրաժեշտ այբբենարանին,, հանդեսը տեղի ունեցավ դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճում: Ներկա էին կրթօջախի ուսուցիչներ, ծնողներ ու հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչեցին մայրենիին նվիրված երգեր ու բանաստեղծություններ, փոքրիկները հանդես եկան նաև պարային համարներով: Երեխաների խոսքը հստակ էր ու անկաշկանդ: Փոքրիկներին շնորհավորանքի և բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասացին և հետագա հաջողություններ մաղթեցին դասվար Բելլա Օրդինյանը, դպրոցի տնօրեն Նինա Պողոսյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկան ծնողներից: