Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթել են մարզային փուլում
19.05.2017
Մայիսի 15-17-ը Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անց է կացվել ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, , ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը: Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված գնահատող հանձնաժողովի կողմից ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգում հաղթել է Կողբի Բ. Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հայկանուշ Ալեքսանյանը, ,,Տարվա լավագույն տնօրեն,, անվանակարգում՝ Դիլիջանի Վ. Անանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Անանյանը, իսկ ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի հաղթող է ճանաչվել Գետահովիտի մանկապարտեզի դաստիարակ Նարինե Ասլանյանը: Մարզային փուլի հաղթողները կմասնակցեն մրցույթի 3-րդ՝ հանրապետական փուլին: