Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթը
18.05.2017
Այսօր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում մրցասպարեզ էին դուրս եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի տարածաշրջանային փուլում հաղթած թիմերը: Մարզային փուլին մասնակցում էին Դիլիջանի թիվ 3, Իջևանի թիվ 5 և Բերդի թիվ 2 մանկապարտեզները: Երեխաների պայքարը լարված ու հետաքրքիր էր: Տարբեր խաղաձևերից կազմված մրցապայքարում լավագույնը ճանաչվեց Իջևանի թիվ 5 մանկապարտեզը: 2-դ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Դիլիջանի թիվ 3 և Բերդի թիվ 2 մանկապարտեզների թիմերը: Մրցույթի մասնակիցներին շնորհավորեց և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գավաթներ, պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը: Մրցույթում լավագույնը ճանաչված Իջևանի թիվ 5 մանկապարտեզի թիմը կմասնակցի Երևանում կայանալիք եզրափակիչ՝ հանրապետական փուլին: