Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նախատեսվում են նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրություններ
17.05.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/12709_s.jpg)
,,Արմենիա Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք.,, ընկերության դուստր ձեռնարկություն ,,ԱԳԱՊԵ,, ընկերությունը նախատեսում է նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Տավուշի մարզի 3-րդ պայմանական տարածքում: Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ նախնական գնահատման հանրային քննարկում ընկերության կողմից նախատեսվող գործունեության, մասնավորապես սեյսմահետախուզական, երկրաքիմիական, երկրաբանական քարտեզագրման աշխատանքների վերաբերյալ: Քննարկումն անցկացրին ,,ԱԳԱՊԵ,, ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանը, հետախուզման կոորդինատոր Մարիամ Սարգսյանը, ավագ երկրաբան Դավիթ Խոնդկարյանը: Նրանք մանրամասն ներկայացրին երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդաբանությունն ու ծավալները, անդրադարձան սեյսմահետախուզական աշխատանքների ընթացքում օգտագործվող սեյսմավիբրատորների տեխնիկական նկարագրությանը: Նշվեց, որ աշխատանքները կկատարվեն ՀՀ ,,Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին,, օրենքի համաձայն: Ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին նաև ներկաներին հետաքրքրող հարցերին: