Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մայիսյան տոներին նվիրված միջոցառում՝ մարզային գրադարանում
12.05.2017

Հաղթանակի ու խաղաղության օրվան է նվիրվել օրերս Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցած «Դու քաղցր ես, հո՛ղ իմ հայրենի» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են պատերազմի ոի աշխատանքի վետերաններ, գրադարանի ընթերցողներ, հյուրեր: Ողջույնի խոսքով միջոցառումը բացել է գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Վարդիթեր Մարկոսյանը, որին հաջորդել են Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի աղոթքն ու խոսքը: Իր հուշերն է ներկաների հետ կիսել Իջևանի Ազգային վարժարանի ռազմագիտության ուսուցիչ, կապիտան Արման Չապուխյանը: Միջոցառման ընթացքում հնչել են մայիսյան տոներին նվիրված բանաստեղծություններ ու հայրենասիրական երգեր: Ելույթով հանդես է եկել նաև Իջևանի «Ժպիտ» պարային համույթը: