Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խնդիրները քննարկվեցին տեղում
12.05.2017

Մայիսի 11-ին աշխատանքային այցով Տավուշի մարզկենտրոն Իջևանում էր գտնվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նրանք քննարկեցին Երևան-Իջևան միջպետական ճանապարհի Իջևանի շուկայի հատվածում անվտանգ երթևեկության ապահովման խնդիրը: Առաջարկվող լուծման տարբերակի վերաբերյալ, որով կփոխարինվեն այժմ տեղադրված բետոնե արգելափակոցները, հնարավոր կլինի վերջնական եզրահանգման գալ միայն քննարկումներից և մասնագիտական ճշգրիտ եզրակացություն կատարելուց հետո: Իսկ ճանապարհների ընդհանուր վերանորոգման խնդրի հետ կապված նախարարը տեղեկացրեց, որ Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհի Հաղարծին գյուղի հատվածում արդեն ընթանում են կապիտալ նորոգման աշխատանքներ: Փոսային նորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ կավարտվեն մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները: