Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզպետարանում
26.04.2017

Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է <<Առաքելություն Արևելք>> դանիական կազմակերպության Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Սասկիա Դեսմեթին: Տավուշի մարզում այդ ծրագրերը հիմնականում իրականացվում են <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ներառական կրթության բնագավառում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մարզպետի տեղակալը պատասխանել է <<Միասին ապրել, միասին սովորել>> ծրագրի <<Որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի շրջանակներում մարզում կատարված աշխատանքների և ընթացող գործընթացների վերաբերյալ Սասկիա Դեսմեթի հարցերին և հանդես է եկել առաջարկներով: Գնահատելով երեխայի զարգացման կենտրոններով <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի ներկայացվածությունը մարզում, Լևոն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել մշտապես օժանդակելու նրանց կողմից իրականացվող ծրագրերին և շնորհակալություն է հայտնել <<Առաքելություն Արևելքին>> աջակցության համար: