Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար
25.04.2017

Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի ու Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ ապրիլի 22-23-ը Նոյեմբերյանի ավագ դպրոցում անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար: Մրցաշարին մասնակցում էր մարզի 18 շախմատիստ: Շախմատային պայքարում հաղթող ճանաչվեց և առաջին տեղը գրավեց Գարիկ Մամյանը, երկրորդ տեղում Ալբերտ Ղազարյանն էր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վարազդատ Ամիրաղյանը: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով և դրամական պարգևներով: Նրանք նաև իրավունք ստացան մասնակցելու շախմատի մեծահասակների հանրապետական առաջնությանը, որը կանցկացվի առաջիկա ամսում: ՀՀ շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը վստահ է, որ տավուշցի շախմատիստները հաջողությամբ կմասնակցեն հանրապետական մրցաշարին և բարձր կպահեն մարզի շախմատային պատիվը: