Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելություն մարզպետարանում
18.04.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/12537_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին, գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին և Տավուշի մարզի մասնաճյուղի գործադիր տնօրեն Վաչիկ Սարիբեկյանին: Մարզպետին ներկայացվեց Կարմիր խաչի ընկերության, մասնավորապես Տավուշի մարզի մասնաճյուղի հիմնական գործունեությունը: Համատեղ քննարկվեցին որոշ ծրագրեր, ինչպես նաև մարզային ընկերության գրասենյակի շենքային պայմանների բարելավման հետ կապված խնդիրներ: