Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.04.2017

Սիրելի մայրեր, կանայք, քույրեր ու աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Տոնը մի հաճելի առիթ է մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատանքի ջերմ խոսքեր ասելու մեր թանկագին մայրերին ու կանանց: Մայրությունը հայ կնոջ ամենավեհ կոչումն է, և բոլոր ժամանակներում էլ մեր ժողովրդի համար մայրը եղել ու մնում է որպես սրբություն: Անսահման է հայ կնոջ նվիրումը ընտանիքին: Կինն է, որ միշտ վառ է պահում օջախի կրակը, ծնում ու դաստիարակում հայրենասեր զավակներ, պահում ու պահպանում ընտանեկան ու ազգային ավանդույթները՝ փոխանցելով դրանք եկող սերունդներին: Սիրելի կանայք, ցանկությունս է, որ միշտ շրջապատված լինեք հոգատարությամբ ու սիրով, լույսով ու ջերմությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, մայրության բերկրանք ու հարատև գեղեցկություն: