Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վեցերորդ ժողովը

31.03.2017

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վեցերորդ ժողովը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, խորհրդի անդամները: Ժողովը բացեց Տավուշի մարզպետ, հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբովյանը: Այնուհետև ժողովի մասնակիցներին ողջունեց ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը և ներկայացրեց օրակարգը: Օրակարգի առաջին հարցով ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանը հանդես եկավ 2016 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ՝ անդրադառնալով թե բացթողումներին և թե ձեռքբերումներին ու անելիքներին: Նշվեց, որ 2016թ. մեծացել է անասունների գլխաքանակը, իսկ տարվա վերջին չորս ամիսներին ավելացել է կաթնատու կովերի թիվը, բարելավվել է կաթնամթերքի և արտադրությունը, և վաճառքը: Տարվա ընթացքում 6 մինի ֆերմաներին ավելացել է ևս մեկը, որը կառուցվել է Կողբում: Սուրեն Գևորգյանը անդրադարձավ նաև 2017 թվականի առաջնահերթություններին՝ նշելով, որ 2017-ի առաջնահերթություններից պիտի լինեն աջակցությունը մինի ֆերմաներին, արտադրության և արտահանման ծավալների մեծացումը, նոր ֆերմաների ստեղծումը: Մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց մինի ֆերմաների ավելացումը թե նոր աշխատատեղերի ստեղծման և թե արտադրության զարգացման տեսանկյունից: Օրակարգի հաջորդ հարցով ներկայացվեց 2017 թվականի բյուջեն, որը քննարկելուց և որոշակի առաջարկություններից հետո հաստատվեց խորհրդի կողմից: Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի գործունեությանը առնչվող մի շարք այլ ծրագրային ու կազմակերպական հարցեր ևս:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56