Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլը

24.03.2017

 Մարտի 23-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ավանդական դարձած ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցում էին դպրոցական փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված աշակերտները: Նշենք, որ օլիմպիադան նախատեսված է միայն ՀՀ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանների աշակերտների համար:
  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Մարինե Խաչատրյանի բացման խոսքից հետո ժյուրիի նախագահ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Հասանյանը ողջունեց օլիմպիադայի մասնակիցներին և ներկայացրեց ժյուրիի անդամներին ու օլիմպիադայի անցկացման ընթացակարգը: Այնուհետև ժյուրիի անդամների ներկայությամբ յուրաքանչյուր աշակերտ կարդաց հատված իր ընտրած գեղարվեստական գրքից, որից հետո, ժյուրիի որոշմամբ, առավելագույն միավորներ հավաքած աշակերտներն արդեն մասնակցեցին մարզային 2-րդ փուլին, որտեղ ընթերցեցին նույն ծավալի հատված, բայց այս անգամ ժյուրիի կողմից ընտրված գեղարվեստական գրքից: Գնահատման չափանիշներ էին ընտրված հատվածի սահուն ընթերցումը /3 միավոր/, ճիշտ շեշտադրումը /2 միավոր/, արտահայտչականությունը /2 միավոր/, գիրքն ամբողջապես ընթերցած լինելը /3 միավոր/: Արդյունքում ընթերցման իրենց շնորհքով աչքի ընկան և համապատասխանաբար օլիմպիադայի մարզային փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողներ ճանաչվեցին և արժեքավոր նվերներով պարգևատրվեցին Նարե Գուլակյանը Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցից, Դիանա Պողոսյանը Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցից և Ելենա Բեգլարյանը նույնպես Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցից, ովքեր էլ իրավունք ստացան մասնակցելու «Ընթերցանության մրցույթ–2017»-ի հանրապետական փուլին: Իսկ չնչին միավորով 3-րդ տեղի հաղթողին զիջած Յուլյանա Մանուկյանը, ով ներկայացնում էր Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցը, արժանացավ Տավուշի մարզպետի խրախուսական պատվոգրի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18