Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում Դիլիջանի համայնքապետարանում

20.03.2017

  Մարտի 18-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանցում ընդգրկված Դիլիջանի կրթամշակութային հաստատությունների ունեցած դերին և իրականացվող աշխատանքներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի և Աբովյանի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Ռուբինա Տեր Մարտիրոսյանը, UWC Dilijan քոլեջի, քաղաքի ուսումնակրթական կենտրոնների և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
 Բացման խոսքով հանդես եկավ Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը՝ մանրամասն ներկայացնելով համայնքապետարանի, Դիլիջանի համայնքային կենտրոնի, UWC Dilijan քոլեջի, քաղաքի ուսումնակրթական կենտրոնների և կրթամշակութային հաստատությունների կողմից կրթության մասսայականացման, շարունակականության և երիտասարդության ստեղծագործական կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները և հետագա ծրագրերը՝ մասնավորապես կարևորելով այդ գործում UWC Dilijan քոլեջի, Դիլիջանի համայնքային կենտրոնի, <<Գիտելիք հանուն զարգացման>> կենտրոնի և <<Այբ>> դպրոցի դերը: Իր խոսքում համայնքի ղեկավարի տեղակալը անդրադարձավ նաև համայնքի ավագանու կողմից կրթության ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրությանը:
  Հանդիպման մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա կարևորեց կրթության դերը մարզային զարգացման բոլոր գործընթացներում՝ համառոտ ներկայացնելով մարզի կրթական համակարգը ինչպես նախադպրոցական, այնպես էլ հանրակրթական ու բարձրագույն ուսուցման մակարդակներում: Խոսելով <<Ուսումնառու քաղաքների կրթական ոլորտի բարեփոխումներ>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին՝ Լևոն Սարգսյանը ողջունեց այն նախաձեռնությունները, որոնցով փորձ է արվում երիտասարդության շրջանում ավելի ամրապնդել կրթության դերակատարությունը քաղաքի զարգացման գործում ու այն հանգամանքը, որ իրականացվող ծրագրերն ունեն նաև մշակութային կրթության ուղղվածություն: Մարզպետի տեղակալը այդ ծրագրերը կարևորեց մի քանի տեսանկյունից: Նախ՝ կրթության դերը մեծ է մարզի բոլոր բնագավառների զարգացման գործում, երկրորդ՝ մշակութային կրթությունը կարևոր նշանակություն ունի աղքատության կրճատմանն ուղղված միջոցառումների կազմակերպման գործում և երրորդ՝ կրթական ծրագրերը մեծ օժանդակություն են բնապահպանական խնդիրների լուծման գործում, որը շատ կարևոր նշանակություն ունի հենց Դիլիջանի տարածաշրջանի համար:
 Հանգամանալից ելույթներ ունեցան և ներկաներին շարունակական կրթության բովանդակության վերաբերյալ պարզաբանումներ տվեցին ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: Բանախոսներն անդրադարձան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ծրագրերին և դրանցում նեգրավված համայնքների և կազմակերպությունների խնդիրներին:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05