Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդունելություն Տավուշի մարզպետարանում
16.03.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/12412_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Դեսպանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշեց, որ սա համագործակցության առաջին քայլն է, ապա ներկայացրեց, որ ըստ պայմանավորվածության Չեխիայի Հանրապետության կողմից ծրագրեր են իրականացվելու՝ կապված աղբի հավաքման և վերամշակման խնդիրների հետ: Նա տեղեկացրեց, որ առաջին նմանատիպ ծրագրերից մեկն առաջարկում են իրականացնել Տավուշի մարզում: Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց նման գործարար և մարզին անհրաժեշտ առաջարկի համար, ներկայացրեց որոշակի տվյալներ: Քննարկվեցին ծրագրի մեկնարկին անհրաժեշտ նախնական մասնագիտական ուսումնասիրությունների հետ կապված հարցեր: