Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց սեմինար-դասընթաց ,,Ներդրումային ծրագրերի հայտերի մշակում,, թեմայով

24.02.2017

   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ գործակալության և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներն այսօր Տավուշի մարզպետարանում անցկացրին սեմինար-դասընթաց ,,Ներդրումային ծրագրերի հայտերի մշակում,, թեմայով: Դասընթացին մասնակցում էին ներդրումային ծրագրերով հետաքրքրված Տավուշի մարզի գործարարները: Սեմինարը բացեց Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը: Այնուհետև դասընթացավարները ներկայացրին, թե ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի աջակցությամբ, ինչպես պետք է մշակել հայտերը: Նրանք նաև իրենց պատրաստակամությունը հայտնեցին առավելագույնս աջակցել և օժանդակել, որպեսզի ներկայացվեն առավել մրցունակ ծրագրեր: Սեմինարի ընթացքում ծավալվեց ինտերակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրեց մտահոգող ու հետաքրքրող խնդիրներն ու հարցերը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56