Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան140-ամյակին
15.02.2017

Տավուշի մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում: Մեծանուն գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի աշխատակից, բանասեր Ադելաիդա Առաքելյանը: Այնուհետև Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների ուժերով բեմադրվեց Դեմիրճյանի «Պույ–պույ մուկիկը» հեքիաթը: Միջոցառումն ամփոփեց մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես փոքրիկ դերասաններին, այնպես էլ նրանց ուսուցչուհի Անահիտ Միրզոյանին՝ գրադարանի հետ նման համագործակցության համար: Նա նաև փոքրիկ նվերներ հանձնեց միջոցառման մասնակիցներին: