Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.01.2017

Սիրելի տավուշցիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Հոբելյանի առթիվ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման զինծառայողներին և սահմանամերձ մեր մարզի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվորներին ու սպաներին, նրանց ընտանիքներին:
Հայոց բանակի ստեղծումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն ձեռքբերումներից է: Բանակ, որի շնորհիվ այսօր անսասան են պահվում Հայաստանի Հանրապետության սահմաններն ու պաշտպանվում Արցախի անկախությունը: Հեշտ չի եղել բանակաշինության ճանապարհը: Այդ ճանապարհին հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ, բայց դրանց կողքին ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ: Ու հպարտությամբ կարող ենք բարձրաձայնել, որ այսօր ունենք կայացած, հզոր ու մարտունակ բանակ, որը կարող է դիմակայել ցանկացած ուժի ու ոտնձգության: Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ քաջառողջություն, բարձր մարտունակություն, ուժ ու կորով եմ մաղթում հայ զինվորին, հարատև խաղաղություն մեր սահմաններին, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն ու ստեղծագործ աշխատանք: