Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցում համընդհանուր ներառական կրթության

26.01.2017

  Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին և ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Քննարկվեցին <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի եւ դանիական <<Առաքելություն Արեւելք>> միջազգային կազմակերպության կողմից իրականացվող <<Միասին ապրել, միասին սովորել. որակյալ ներառական կրթություն ստանալու երեխայի իրավունքը>> ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին առնչվող հարցեր: Ներկայացվեց, որ ծրագրի շրջանակներում 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մարզի հանրակրթական դպրոցների 2056 մանկավարժներ և մանկավարժահոգեբանական թիմի 188 անդամներ հաջողությամբ վերապատրաստման դասընթաց են անցել և պատրաստ են անցնելու աշխատանքի: Իսկ անցումը համընդհանուր ներառական կրթության Տավուշի մարզում տարեսկզբից արդեն մեկնարկել է: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ծրագրի շրջանակներում իրականացվելիք առաջիկա անելիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03