Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է նոր տարվա առաջին րոպեներին
12.01.2017

Տավուշի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2016 թվականին ծնվել է 1242 երեխա: Տարվա ընթացքում ծնված տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. 2016 թվականի ընթացքում մարզում ծնվել է 641 տղա և 601 աղջիկ: Իսկ 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է Աչաջրի առողջության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանի տեղեկացմամբ երեխան ծնվել է նոր տարվա առաջին րոպեներին՝ ժամը 12-ն անց 03 րոպեին: Արական սեռի առողջ նորածինը կշռել է 3 կիլոգրամ 300 գրամ, հասակը՝ 51 սանտիմետր: Նորածնի մայրը սահմանամերձ Ազատամուտ համայնքի բնակչուհի Անժելա Աթաբեկյանն է: Փոքրիկն ընտանիքում երրորդ երեխան է, ունի ավագ քույր ու եղբայր: