Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շախմատի մրցաշար Ամանորին ընդառաջ
26.12.2016

Ամանորին ընդառաջ միջոցառումների շարք է նախատեսված Տավուշի մարզի տարբեր համայնքներում: Այդ թվում նախօրեին մարզկենտրոն Իջևանում, ավագանու անդամ Նարեկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ արագ շախմատի դպրոցականների առաջնություն: Մասնակցում էին 30 դպրոցական: Լարված պայքարում անցավ մրցաշարը, արդյունքում 1-ին և 2-րդ տեղերը հավասար միավորներով կիսեցին Համլետ Մելիքբեկյանը 4-րդ դպրոցից և Տիգրան Գևորգյանը 5-րդ դպրոցից: Մրցաշարերից արդեն հայտնի Լիլիա Ղուլարյանը, որ ներկայացնում է 5-րդ դպրոցը, գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի բոլոր մասնակիցները նվերներ ստացան կազմակերպիչի կողմից: Շախմատի Տավուշի մարզային ֆեդերացիայի ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը համոզմունք հայտնեց, որ նման մրցաշարերը տոնական տրամադրություն հաղորդելուց բացի, յուրօրինակ վարպետության դասեր են երեխաների համար և վարժեցնում են նրանց միտքն ու փորձ հաղորդում: