Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ռազմավարության մշակման հերթական քննարկում- սեմինարը

21.12.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ տարածքային զարգացման ռազմավարության մշակման հերթական քննարկումը: Մասնակցում էին ծրագրի կազմման ոլորտային խմբերը, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև ռազմավարության մշակմանն աջակցող Եվրամիության փորձագետները: Քննարկումը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ, ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող Լևոն Սարգսյանը: Մարզպետի տեղակալը ողջունեց քննարկման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց նրանց ներկայության համար՝ կարևորելով ռազմավարության մշակմանը մասնակցային գործընթացի ապահովումը: Փոխանցելով նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից տրված հանձնարարականները, Լևոն Սարգսյանը հորդորեց ամենայն ուշադրությամբ քննարկել արդեն կատարված աշխատանքը՝ վերլուծական մասը, ապա անցնել ՍՎՈՏ վերլուծությանը՝ ռազմավարության ուժեղ և թույլ կողմերի քննարկմանը: Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ կազմվող փաստաթուղթը տարիների համար է, և պետք առավելագույն ուշադրությամբ ներկայացնել բոլոր տվյալներն ու հնարավորինս ճշգրտորեն կատարել հաշվարկները:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց արդեն մշակված նյութերը, իրենց դիտողություններով, առաջարկներով և ուղղորդումներով հանդես եկան նաև փորձագետները:
Քննարկումից հետո աշխատանքները շարունակվեցին ոլորտային խմբերում:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26