Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզային մրցաշար
15.12.2016

Ինչպես հաղորդում են Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայից, տեղի է ունեցել մարզային եռօրյա մրցաշար 8-14 տարեկանների տարիքային խմբերում: Սա նախնական փուլ էր, որի հաղթողները կմասնակցեն 2017 թվականի հունվարին Երևանում անցկացվելիք Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարին: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել են 50 երեխա, որոնցից 8-ը՝ 4 աղջիկ և 4 տղա, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում գրավելով 1-ին տեղը, մրցապայքարը կշարունակի նաև Երևանում: Մարզային մրցաշարի լավագույն խաղացողները Տավուշի մարզպետարանի և մարզային ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են դիպլոմներով: