Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Հույսի կամուրջը,, նշեց գործունեության 20-ամյակը

15.12.2016

Դեկտեմբերի 14-ին Երևանում նշվեց ,,Հույսի կամուրջ,, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գործունեության 20-ամյակը: «Հույսի կամուրջը» հիմնադրվել է 1996 թվականին: Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանում: Հոբելյանական տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Տավուշի մարզի պատվիրակությունը: Ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա շնորհավորեց կազմակերպությանը 20-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզում արդյունավետ գործունեության համար:
Ինչպես հայտնի է այս տարիների ընթացքում ,,Հույսի կամուրջն,, ակտիվ գործունեություն է ծավալել Տավուշի մարզում: Մարզի բոլոր տարածաշրջաններում ստեղծվել են երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոններ: Հենց Տավուշի մարզի դպրոցներում է առաջինը ներդրվել ներառական կրթության գաղափարը: Մարզպետ Հովիկ Աբովյանը վստահեցրեց, որ այսուհետ էլ պատրաստ են և համագործակցել ,,Հույսի կամուրջի,, հետ, և աջակցել կազմակերպությանը բոլոր նախաձեռնություններում:
Իր հերթին ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետարանին, համայնքապետարաններին, մարզի կրթական, մշակութային, առողջապահական ոլորտի հաստատություններին ակտիվ համագործակցության համար: իսկ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը որպես հուսալի գործընկերներ պարգևատրվեցին շնորհակալագրերով և հոբելյանական խորհրդանիշներով:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03