Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ/
14.12.2016
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. դեկտեմբերիի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6638 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2267,Դիլիջանում 2295, Բերդում 945, Նոյեմբերյանում 1131/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքի արդյունքում դրանցից 471-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 51-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են:
Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառված են 5272 գործազուրկ, որից 3242-ը կանայք են: