Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժքույրերի գիտաժողով Տավուշի մարզում

09.12.2016

ՀՀ Տավուշի մարզպետարանում այսօր կայացավ մարզի բուժքույրերի առաջին գիտաժողովը, որը կազմակերպվել էր մարզպետարանի, <<Հայաստանի բուժքույրերի միավորում>>, <<Հայաստանի լյարդաբանների ասոցացիա>> ՀԿ-ների և ՀՀ ԱՆ  հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի նախաձեռնությամբ: Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսք ասաց և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լևոն Վանցյանը: <<Հայաստանի բուժքույրերի միավորում>> ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը ելույթ ունենալով, նշեց, որ այսօր աշխարհում առողջապահությունը ևս զարգանում է մեծ արագությամբ, ինչը պահանջում է մասնագիտական գիտելիքների համարժեք բարձրացում: Նա տեղեկացրեց, որ միավորման ուշադրության կենտրոնում են լինելու բուժքույրերին գիտելիքներ հաղորդելու, նրանց մասնագիտական կարողությունների բարձրացման, վերապատրաստման հետ կապված խնդիրները:
Մասնակից 200 բուժքույրերին՝ կարևորելով նրանց մասնակցությունը ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործին, ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը ներկայացրեց ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջազգային սկզբունքերը, մասնավորապես վարակի հսկողության, թափոնների անվտանգ գործածության, մասնագիտաական մոտեցումների վերաբերյալ թեմաները: Առանձնահտուկ ուշադրություն դարձվեց նաև արյան միջոցով փոխանցվող վիրուսային հեպատիտների կանխարգելման, հիվանդության վաղ հայտնաբերման հարցերին: Այս թեմայի և աշխարհում ու Հայաստանում վիրուսային հեպատիտների վիճակագրական տվյալների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր լյարդաբան, լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Գիտաժողովի ավարտին   ստեղծվեց <<Հայաստանի բուժքույրերի միավորում>> ՀԿ-ի Տավուշի մարզի մասնաճյուղը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18