Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը
08.12.2016

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Այս անգամ այն ացկացվեց Նոյեմբերյանի քաղաքապետարանում տարածաշրջանից դիմած բնակչության համար: Նախապես ընդունելության համար հերթագրվել էին 44 քաղաքացի Նոյեմբերյան, Կողբ, Այրում համայնքների Բերդավան, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Դովեղ, Ջուջևան, Բարեկամավան, Արճիս, Պտղավան, Բագրատաշեն բնակավայրերից: 24 քաղաքացի մարզպետին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով, 13-ը՝ աշխատանքի տեղավորման, 2-ը՝ բնակարանի վերանորոգման, 1-ը՝ բուժմանը աջակցելու հարցով: Երեք քաղաքացու կողմից բարձրացվել են այլ բնույթի հարցեր: Դիմած քաղաքացիներից 14-ի բարձրացրած հարցերին տեղում լուծում է տրվել, մյուսների առնչությամբ մարզպետ Հովիկ Աբովյանը համապատասխան հանձնարարականներ է տվել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: