Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց համայնքային զարգացման ծրագրի ընթացքը

08.12.2016

Արձագանքելով համայնքի ղեկավարի նախաձեռնությանը, այսօր Տավուշի մարզի Աչաջրի համայնքապետարանում, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որտեղ ըստ համապատասխան մեթոդաբանության վերլուծվեց համայնքային զարգացման 5-ամյա ծրագրի կազմման ընթացքը: Սեմինարը վարեցին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, համայնքի ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը ներկայացրեց քննարկման անհրաժեշտությունը, ծրագրի կազմման ընթացքը և մասնավորապես այն հատվածները, որոնք ծրագրում լրացնելու համար անհրաժեշտ է եղել այս խորհրդատվությունը:
Լևոն Սարգսյանը ներկայացրեց 5-ամյա ծրագրի նպատակները և կառուցվածքը, կարևորելով այն հանգամանքը, որ ծրագրում հնարավորինս ճշգրտորեն կատարվեն ֆիանանսական կանխատեսումներն ու վերլուծությունները, որպեսզի ծրագիրը լինի առավել իրատեսական և իրագործման ժամանակ խոչընդոտներ չառաջանան: Ծրագրի կազմման մեթոդաբանությունը ներկայացրեց Միշա Մխիթարյանը՝ տեղեկացնելով, որ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունը միշտ պատրաստ է օգնել համայնքներին մեթոդական ցուցումներով:
Առաջարկությունները և հանձնարարականները գրանցվեցին, և նշվեց, որ մինչև նախատեսված ժամկետը՝ դեկտեմբերի 15-ը, համայնքային զարգացման ծրագիրը պատրաստ կլինի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03