Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի նիստում

06.12.2016

 Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստի օրակարգով քննարկման էր ներկայացված 6 հարց: Առաջին հարցը, որ վերաբերում էր սեպտեմբերի 18-ին մարզի 36 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմանը, ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Նա ընդհանուր տեղեկատվություն տվեց սեպտեմբերի 18-ին մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Նշվեց, որ մարզի 36 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, այդ թվում նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի արդեն խոշորացված 3 համայնքներում: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշելով, որ թեև աշխատանքային ընթացակարգով բազմիցս հանդիպել են համայնքների ղեկավարների հետ, բայց հաշվի առնելով, որ սա առաջին մարզխորհրդի նիստն է ընտրություններից հետո, մեկ անգամ ևս շնորհավորեց բոլորին պատասխանատու  պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Հարցի քննարկման ընթացքում ներկայացվեցին նաև այն համայնքապետարանները, որոնց աշխատակազմերը ավագանու նիստերի արձանագրությունները մարզպետարան են ներկայացնում օրենքով նախատեսված ժամկետների խախտումներով, ինչի կապակցությամբ մարզպետը հորդորեց ուշադիր լինեն և բացառեն նման դեպքերը:
Հաջորդ՝ ՀՀ Տավուշի մարզի 2017-2025 թթ. տարածքային ռազմավարության գործընթացի և համայնքների հնգամյա ծրագրերի կազմման գործընթացի վերաբերյալ հարցը, ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության  բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ մարզի ռազմավարության մշակման համար սահմանված է ժամանակացույց, այն կիրականացվի 5 փուլով: Իստիտուցիոնալ կառույցների ձևավորման և վերլուծությունների փուլն ավարտվել է, մինչև 2017 թվականի մարտը համապատասխան փուլերն անցնելուց հետո ռազմավարությունը կամփոփվի: Ինչ վերաբերում է համայնքային ծրագրերին, ապա դրանք ըստ օրենքի մինչև դեկտեմբերի 15-ը պետք է հաստատված լինեն, մարզպետ Հովիկ Աբովյանը խիստ հանձնարարեց բոլոր այն համայնքներին, որոնք դեռևս չեն ներկայացրել, ամփոփեն և հաստատեն ծրագրերը, հիշեցրեց, որ դա կարևորագույն փաստաթուղթ է, որով պիտի առաջնորդվեն առաջիկա տարիների ընթացքում
Մարզի համայնքների 2016 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների 11 ամիսների կատարողականի վերաբերյալ տվյալներն ու վերլուծությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2904.7 մլն դրամ, որը 11 ամսվա նախատեսվածի 97,6 տոկոսն է, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 603.4 մլն դրամ  կամ կատարվել է 87.7 տոկոսը: ՀՀ Տավուշի մարզպետի համապատասխան գրությամբ ցածր կատարողական ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկվել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել տեղական բյուջեով նախատեսված սեփական եկամուտները հավաքագրելու ուղղությամբ: Եվս մեկ անգամ այդ մասին մարզխորհրդի նիստում հիշեցվեց համայնքների ղեկավարներին:
Նիստում քննարկվեց նաև 2016 թ. գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ հարցը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց պետական ծրագրերով համայնքներին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի դիմաց չվճարված գումարների խնդիրը: Տեղեկատվությունը տրամադրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց համայնքների ղեկավարներին մինչև տարեվերջ ավարտել այդ գումարների հավաքագրումը՝ հիշեցնելով նաև ՀՀ կառավարության կողմից տրված խիստ հանձնարարականը:
Մարզխորհրդի նիստի վերջին հարցը, որ առողջության առաջնային պահպանման օղակում որակական ցուցանիշների վերլուծություն և ամփոփում էր, ներկայացրեց աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության  վարչության պետ Լևոն Վանցյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59