Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ Հայ-Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

05.12.2016

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ Հայ-Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: Սա երրորդ նման համաժողովն էր, իսկ առաջինն ու երկրորդը կայացել են համապատասխանաբար 2010 և 2013 թվականներին, նախ Երևանում՝ ապա ՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Համաժողովը հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների համար փորձի փոխանակման լավագույն առիթ է և համագործակցության ներդրումները համատեղ հոգալու հնարավորություն: Արդեն արձանագրվել է, որ համաժողովից համաժողով ընկած ժամանակահատվածներում գործընկերությունների քանակն աճել է: Հաշվվում է գրեթե 40 գործընկերություն՝ մասնագիտացած հիմնականում զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում:
Տավուշի մարզը, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության լավագույն օրինակներ ունի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ մասնակցում էր հայ-ֆրանսիական երրորդ համաժողովին: Այս անգամ համաժողովը կենտրոնացած էր հիմնականում 4 ոլորտների շուրջ՝ կայուն զբոսաշրջություն, գյուղատնտեսության զարգացում, տեղական տնտեսական զարգացում, կրթություն և մշակույթ:
Համաժողովի գյուղատնտեսական խմբի աշխատանքներն ու քննարկումները վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով նաև ելույթ ունեցավ բացման խոսքով: Ողջունելով բոլոր մասնակիցներին, մարզպետը նշեց, որ Հայ-Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների բարեկամության մի մասն է, որը տարեցտարի ընդլայնում է շրջանակները, ընդգրկելով նոր մարզեր ու համայնքներ: Նա հիշեցրեց, որ դեռևս 2011 թվականին ՀՀ Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի միջև շրջանակային համաձայնագիր է կնքվել, որն իր մեջ ներառում էր կայուն զարգացման ծրագրեր՝ ուղղված աղքատության կրճատմանն ու արտագաղթի նվազեցմանը: Մարզպետը տեղեկացրեց, որ Օ դը Սենի դեպարտամենտի հետ բոլոր համագործակցություններն իրենց դրական արդյունքն են տվել և ընդգծեց, որ դրանք արդեն կատարված, կատարվող կամ կատարվելիք ռեալ աշխատանքներ են: Իրականացված ծրագրերի, համատեղ աշխատանքի համար մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և Օ դը Սենի գլխավոր խորհրդին, մասնավորապես նախագահ Պատրիկ Դևեջյանին:
Տավուշի մարզի պատվիրակները համապատասխանաբար իրենց մասնակցությունն ունեցան նաև համաժողովի մյուս երեք խմբերի քննարկումներին և մասնակցեցին ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57