Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օրվան ընդառաջ
02.12.2016

Դեկտեմնբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյողը կազմակերպել էր ,, Հույսի կամուրջը 20 տարեկան է,, խորագրով ցուցահանդես-վաճառք: Իջևանի պատկերասրահում, ուր տեղի էր ունենում միջոցառումը, ցուցադրվել և վաճառքի էին հանվել երեխաների ձեռքերով ստեղծված աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք ասած ,,Հույսի կամուրջի,, Իջևանի կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը: Քանի որ կազմակերպության համար տարին նաև հոբելյանական է, նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին և անհատնրեին այս տարիների ընթացքում իրենց հետ համագործակցելու ու սատարելու համար: Ցուցահանդեսի բացումը ուղեկցվեց ,,Հույսի կամուրջի,, Իջևանի կենտրոնի սաների գեղարվեստական կատարումներով: