Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել հերթական քննարկումը
18.11.2016

Նոյեմբերի 18-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի տարածքային զարգացման ռազմավարության 1-ին մասի ,,Կրթություն, հետազոտություն, մարդկային կապիտալ,, հատվածի քննարկում, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մասնակցել են մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաշվի առնելով արված առաջարկություններն ու դիտողությունները՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ և ժամկետ՝ ներկայացված հատվածը լրամշակելու և հիմնական աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացնելու համար:
Նոյեմբերի 18-ին, ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, տեղի է ունեցել նաև մարզի տարածքային զարգացման ռազմավարության ,,Բնապահպանական խնդիրներ, էներգաարդյունավետություն,, հատվածի վերլուծություն: