Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կատարվեց մարզի տարածքային զարգացման ռազմավարության 1-ին մասի ,,Սոցիալական ներառում,, հատվածի վերլուծություն
17.11.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց հերթական քննարկումը, որին այս անգամ մասնակցում էին առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև մարզի ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամները: Քննարկումը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Քննարկման ընթացքում կատարվեց մարզի տարածքային զարգացման ռազմավարության 1-ին մասի ,,Սոցիալական ներառում,, հատվածի մանրամասն վերլուծություն, որի շուրջ քննարկման մասնակիցները հանդես եկան իրենց դիտողություններով և առաջարկություններով: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով նաև համակարգում է ՀՀ Տավուշի տարածքային զարգացման ռազմավարության մշակումը, ժամկետներ և համապատասխան հանձնարարականներ տվեց շտկումներ կատարելու և դրանք հաջորդ քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ: