Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկումներ ոլորտային խմբերի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
16.11.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի են ունեցել քննարկումներ 2017-2025թ.թ. տարածքային զարգացման ռազմավարությունը մշակող ոլորտային խմբերի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնք վարել է ՀՀ Տավուշի տարածքային զարգացման ռազմավարության մշակումը համակարգող՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկումները վերաբերել են բնական պայմաններ և դեմոգրաֆիա, քաղաքաշինություն, տրանսպորտ, կապ և տեղեկատվություն ոլորտներին: Քննարկումների ընթացքում կատարվել է իրավիճակի վերլուծություն, արվել են դիտողություններ ու առաջարկություններ, որոնց վերաբերյալ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ սահմանված ժամկետում դրանք շտկելու և ներկայացնելու համար: