Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

10.11.2016

 Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում էին պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը, ծրագրերի համակարգող Քրիստոֆեր Հերթը, պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուշին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Հովիկ Աբովյանը բարձր գնահատեց Կարմիր խաչի կողմից իրականացվող աշխատանքները մարզում և շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը մարդկանց կյանքի ու անվտանգության ապահովմանն ուղղված նրանց ջանքերի համար: Մարզպետը հյուրերին ներկայացրեց նաև տարբեր միջոցներով սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերը: Իր հերթին Կարոլին Դույեզը շնորհակալություն հայտնեց մարզպետին ընդունելության համար, որից հետո կողմերը մանրամասն քննարկեցին մարզի սահմանամերձ համայնքներում անվտանգության պատերի կառուցմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքների խնդիրներին, դրանց համատեղ լուծում տալու հարցերին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56