Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակման և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմման վերաբերյալ

08.11.2016

 Նոյեմբերի 8-ին Դիլիջանի քաղաքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ Տավուշի մարզի 2017-2025թ.թ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակմանը և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, մարզպետարանի պատասխանատուներ, մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման և կազմման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամները, քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ:
 Խոսելով համայնքների 5-ամյա զարգացման ծրագրի մասին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջնահերթություններն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ համայնքի խնդիրներն ու սեփական հնարավորությունները, որոնք յուրահատուկ կլինեն հենց այդ համայնքի համար ու համապատասխան նրա բնութագրիչներին: Առաջարկեց ստեղծել ներդրումային հիմնադրամ, որի միջոցները կուղղորդվեն կոնկրետ խնդիրների իրականացմանը: Հորդորեց ծրագրային փաթեթներ կազմելիս անպայման ապահովել մասնակցայնությունը, դրանցում ընդգրկել երիտասարդական կազմակերպություններին, ՀԿ-ներին, տվյալ համայնքի ակտիվին և ներկայացնել իրատեսական ու հավակնոտ գաղափարներ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ մարզում բավականին ծրագրեր են իրականացվել թե պետական միջոցներով և թե միջազգային կազմակերպությունների, դրանցում ներգրավվել է նաև մասնավորի հատվածը: Իսկ այսօր արդեն փոխվում է աշխատանքների ձևաչափը: Մարզի զարգացման ծրագրում տեղ են գտնելու նաև ոլորտներն իրենց զարգացման տեսլականներով: Ծրագիրը պետք է լինի իրատեսական և կիրառական, որի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56