Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց ՀՀ կառավարության ծրագրի իրականացման հանձնարարականներից բխող աշխատանքների կատարման ընթացքը

07.11.2016

  Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարվեց հոկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման հանձնարարականներից բխող աշխատանքների կատարման ընթացքը, որն ըստ ոլորտների ներկայացրին մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը պետք է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել մարզում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը՝ հատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլերի նպատակայնության, որոշակիության, չափելիության և ժամկետայնության վրա և այդ ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56