Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստում է անցնում համայնքային ծառայողների 2-րդ խումբը
02.11.2016

Համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը, որը մեկնարկել է հոկտեմբերի 18-ին և անց է կացվում Տավուշի մարզպետարանում, շարունակվում է: Նոյեմբերի 1-ից սկսվել են համայնքային ծառայողների 2-րդ խմբի վերապատրաստման աշխատանքները: Այս անգամ վերապատրաստում են անցնում Իջևանի, Դիտավանի, Սևքարի, Այգեհովիտի, Ենոքավանի թվով տասնյոթ համայնքային ծառայողներ: Վերապատրաստման գործընթացը կավարտվի նոյեմբերի 11-ին: