Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
27.10.2016

Հոկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը, մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերը: Խորհրդակցությունը մարզի զարգացման ծրագրի միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների վերաբերյալ էր: Ելնելով նույն օրը ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից մարզպետներին տրված հանձնարարականներից, մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առաջիկա անելիքները և տվեց համապատասխան հանձնարարականներ մարզի զարգացման ծրագրի կազմման վերաբերյալ: Մարզպետը նշեց, որ սերտ աշխատելով համայնքների հետ պետք է կազմել համայնքների զարգացման ծրագրերը՝ խիստ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին: Մարզի զարգացման ծրագրում տեղ են գտնելու նաև ոլորտներն իրենց զարգացման տեսլականներով: Ծրագիրը պետք է լինի կիրառական և իրականացման արդյունքում ստեղծի նոր աշխատատեղեր: Ըստ մարզպետարանի ստորաբաժանումների հանձնարարականները տալուց հետո, մարզպետը հանձնարարեց անմիջապես սկսել աշխատանքները, որոնց ընթացքը քննարկելու համար պարբերաբար կհրավիրվեն նման խորհրդակցություններ: