Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
26.10.2016
![](http://tavush.mtad.am/files/n_pics/11678_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին մարզի առանձին համայնքների, արտակարգ իրավիճակների մարզային վարչության, պետավտոտեսչության, ճանապարհաշինական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, ովքեր առնչվում են խնդրի կարգավորմանը: Քննարկվում էին ձմռան շրջանում ավտոճանապարհների, մասնավորապես միջպետական մայրուղու սպասարկման խնդիրները:Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդգծեց, որ ինչպես հայտնի է այդ մայրուղուց մի զգալի հատված՝ Բագրատաշենից մինչև Դիլիջան-Սևան թունելի մուտքը, գտնվում է Տավուշի մարզի տարածքում, և համապատասխան մարզային կառույցները պետք է ջանք չխնայեն, որպեսզի ձմռան շրջանում անվտանգ երթևեկություն ապահովեն: Խորհրդակցության մասնակիցներից յուրաքնչյուրը հարցի առնչությամբ ներկայացրեց իր ոլորտի խնդիրները և հանդես եկավ առաջարկություններով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատել խիստ համագործակցված, և հետևելով եղանակի տեսությանը, որոշ կազմակերպչական աշխատանքներ կատարել կանխավ, որպեսզի ձյունը գալուն պես անմիջապես զուգահեռ սկսվեն մաքրման աշխատանքները: