Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
26.10.2016

2016թ. հոկտեմբեր ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են են ստացել 5377 ընտանիքներ, որոնցից 1879-ը Իջևանի, 1288-ը Դիլիջանի, 1124-ը Բերդի և 1086-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 314 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-108, Դիլիջան-85, Բերդ -67, Նոյեմբերյան - 54/ :
Հոկտեմբեր ամսվա ընթացքում մարզի 378 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարներ: