Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզը մասնակցել է «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին

24.10.2016

Հոկտեմբերի 21-ին, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին եւ հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքի տեսականին: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և տաղավարներով շրջել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է նաև Տավուշի մարզն իր գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ միասին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26