Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարման պլանի 4-րդ հանրային քննարկումը

20.10.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում: Քննարկումը վերաբերում էր <<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված <<Դիլիջան>> ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանի` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը և փորձաքննական գործընթացին: Թվով 4-րդ՝ վերջին հանրային քննարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, ազդակիր համայնքների, կառավարման պլանին առնչվող շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Քննարկումը բացեց Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գևորգյանը: Այնուհետև, ողջունելով ներկաներին, ՀՀ բնապահպանության նախարարության <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Նազիկ Մկրտչյանը նշեց, որ շարունակվում են կառավարման պլանի փորձաքննական աշխատանքները և համառոտ ներկայացրեց փորձաքննական գործընթացի արդյունքները: Նշվեց, որ ներկայացվող նախագիծը վերջնական է և առաջարկեց աշխատանքային 5-օրյա ժամկետում փաստաթղթի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժին: Կարևորելով ազգային պարկի նոր կառավարման պլանի քննարկումը՝ <<Դիլիջան>> ազգային պարկի փոխտնօրեն Ռոբերտ Բեգլարյանը անդրադարձավ նրա հիմնական նպատակին, այն է՝ պահպանել ազգային պարկի եզակի անտառները, լանդշաֆտները և կենսաբազմազանությունը, ինչպես նաև նրա բնական և մշակութային հուշարձանները՝ ի շահ բնության և բնակչության:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27